2021-12-23 17:15
Լրատվական գործակալություններ
Թուրքիան սահմանի բացումով Հայաստանին կհանի ՌԴ-Իրան ազդեցությունից և կմտցնի իր ազդեցության առանցք
Թուրքական Takvim պարբերականի սյունակագիր Բեքիր Հազարը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գլխավոր նպատակը համարել է Հայաստանին Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից հանելը և հենց Թուրքիայի ազդեցության տակ մտցնելը։
Բեքիր Հազարն իր հոդվածում Թուրքիայի արտաքին քաղաքականության հաջող քայլերից է համարում Կովկասում զարգացումները, որոնք Թուրքիայի օգտին են լինելու։ Նա շեշտել է, թե Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումով Թուրքիան Հայաստանին կհանի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից և կմտցնի Թուրքիայի ազդեցության առանցք։
Բեքիր Հազարը Թուրքիայի մեկ այլ հաղթանական է համարել Հայկական սփյուռքի արդեն պասիվ դարձած քայլերը Թուրքիայի դեմ, տեղեկացնում է News.am-ը։