2021-12-23 18:37
Լրատվական գործակալություններ
Հակակոռուպցիոն կոմիտե․ Աղվան Հովսեփյանի գործով Դատախազության ցուցումն անհիմն է
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործի վերաբերյալ դատախազության ցուցումների դեմ առարկություններ են ներկայացվել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին News.am-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին նաև, որ գործը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկվել հսկող դատախազին։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։