Ադրբեջանը հատուկջոկատայիններ կտեղակայի Ղարաբաղի Հադրութի շրջանում

Ադրբեջանը հատուկջոկատայիններ կտեղակայի Ղարաբաղի Հադրութի շրջանում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով այդ շրջանում զորամասի բացման ժամանակ, տեղեկացնում է News.am։

«Մեզ համար նորամուծություն է «կոմմանդո» բրիգադների ստեղծումը։ Ադրբեջանում ստեղծվում են նմանատիպ շտա բրիգադներ, որոնք կարող են կատարել ցանկացած մարտական ​​խնդիր։ Սա էապես կբարձրացնի մեր բանակի հզորությունը»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, որ «պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցրել բանակաշինությունը և չի կրճատել բանակի ծախսերը, այլ, հակառակը, ավելացրել է»։

«Իրականացվում են պատերազմից հետո կնքված նոր պայմանագրերը, որոնց հիման վրա ներկրվում է ամենաժամանակակից զենք և տեխնիկա»,-ասել է նա։

Նա նշել է, որ ռազմական տեխնիկայի գնումը, ռազմական ծախսերի ավելացումը, ինչպես նաև զինծառայողների աշխատավարձերի ավելացումը վկայում են այն մասին, որ «չնայած պատերազմի ավարտին՝ բանակաշինության գործընթացը չի դադարեցվի»։