Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԵՎԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ ՑՐԵԼ ԵՆ

Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերն արդեն ցրել են։ Ի՞նչ իմաստ ունի պահել անգործության մատնված ստորաբաժանումներ, եթե նույն գործն իրենց համար անվճար, Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ Փաշինյանի երեկվա ասուլիսը վկա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչ ուղղությամբ ադրբեջանցիներն աշխատում էին՝ վնաս պատճառելու Հայաստանի Հանրապետությանը, հիմա առանց իրենց ակտիվ մասնակցության գործընթացներն ընթանում են՝ համակարգերի փլուզումից մինչև քարոզչություն։

ՀԳ. Ի դեպ, Փաշինյանը ասածս չի էլ փորձում հերքել, ընդամենն այդ ամենը ներկայացնում է հուզականության և մանիպուլյացիաների ռեմիքսով», - գրել է պատգամավորը։

Aysor.am