Չավուշօղլու. Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիների 1-ին հանդիպումը կկայանա Մոսկվայում

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նշանակված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Ստամբուլ – Երևան առաջին ավիաչվերթը տեղի կունենա առաջիկա օրերին։

Նա ավելացրել է, որ Ստամբուլի և Երևանի միջև ավիաչվերթները կբացվեն մոտ օրերս, տեղեկացնում է News.am։