2021-12-27 13:33
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ․ Հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա
Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- գրել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
«Նշանակված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: