AFP․ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՓԱԿԵՆ ԲՈՎԵԻ ՄԶԿԻԹՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՔԱՐՈԶՄԱՆ ՀԱՄԱՐ

Ֆրանսիայի Ուազի դեպատամենտի պրեֆեկտուրան որոշել Է Բովե քաղաքում փակել մզկիթն արմատական իսլամիզմի գաղափարների քարոզման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի ներկայացուցչին:

«Ուազի դեպատամենտի պրեֆեկտը կարգադրություն Է արել Բովեի մեծ մզկիթը վեց ամսով փակելու մասին: Սույն որոշումն ուժի մեջ կմտնի 48 ժամ հետո»,- նշել են պրեֆեկտուրայում:

Իր հերթին, մզկիթների գործունեությունը կառավարող ասոցիացիան հայտարարել Է Ֆրանսիայի իշխանությունների այս որոշումը դատարանում վիճարկելու մտադրության մասին: Ավելի վաղ Ֆրանսիայի ներքգործնախարարությունում նշել են, որ Բովեի մզկիթի իմամը «հանդես Է եկել ջիհադի գաղափարների արդարացմամբ՝ ատելություն և բռնություն բորբոքելով իր քարոզներում»:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ այս պահին 100 մզկիթներ և այլ կրոնական հիմնարկություններ գտնվում են հանրապետության հատուկ ծառայությունների հսկողության ներքո: Նախարարության տեղեկատվությամբ՝ վերջին տարիներին պաշտամունքի ավելի քան 20 վայր Է փակվել վարչական որոշումների կապակցությամբ: Ընդամենը Ֆրանսիայի տարածքում աշխատում Է շուրջ 2,5 հազար մզկիթ և աղոթարան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Արմենպրես»