Ո՞Վ Է ՈՒՄ «ԿԵՐԱԿՐԵԼ» ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր հաճախ կարելի է բախվել տարբեր գիտնականների, քաղաքական գործիչների, պատմաբանների և նախկին ԽՍՀՄ երկրների հասարակ քաղաքացիների հայտարարություններին այն մասին, որ հենց իրենց հանրապետությունից են «քամվել» ռեսուրսները և որ հենց իրենք են «դոտացիա տվել» մյուսներին` նախևառաջ, իհարկե, Մոսկվային։

Сальдо межреспубликанского и внешнеэкономического товарообмена в мировых ценах в 1988 году - Sputnik Армения

Այս հարցում վերջակետ դնելու համար իմաստ ունի անդրադառնալ պաշտոնական թվերին, որոնք իր «Կայսրության վախճանը։ Դասեր ժամանակակից Ռուսաստանի համար» գրքում, մեջբերելով ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամներ Ալեքսանդր Գրանբերգի և Վիկտոր Սուսլովի հաշվարկները, ներկայացնում է ՌԽՖՍՀ վարչապետի՝ տնտեսական քաղաքականության հարցերով նախկին տեղակալ Եգոր Գայդարը։

Այդ տվյալների համաձայն` Ռուսաստանը 30,84 մլրդ ռուբլով ավելի շատ էր արտադրում, քան սպառում։ Իսկ պայմանական Լիտվան (ինչպես և բոլոր մյուս միութենական հանրապետությունները, բացառությամբ Թուրքմենստանի) առնվազն 3,69 մլրդ ռուբլով ավելի շատ էր սպառում, քան արտադրում։

Միևնույն ժամանակ վերոնշյալ թվերը վերաբերում են ոչ համարժեք ապրանքափոխանակման միջոցով կապիտալի քողարկված արտահոսքին. այստեղ հաշվի չեն առնվում բյուջետային տրանսֆերտները (միջոցների անհատույց փոխանցում մի հանրապետության բյուջեից մյուսի բյուջե – Sputnik)։

Այս տվյալների հիման վրա կարելի է հաշվարկել, թե ինչպես են միութենական ընդհանուր բյուջեից (որում հիմնականում Ռուսաստանն էր ներդրում կատարում) բաշխվել միջոցները ԽՍՀՄ մեկ քաղաքացու համար՝ սալդոն բաժանելով բնակչության թվի վրա։ Այսինքն, կարելի է պարզել, ինչպես էին այդ «դոտացիաները» պայմանականորեն բաշխվում Խորհրդային Միության բոլոր բնակիչների միջև։

Որպես օրինակ վերցնենք նույն Ռուսաստանն ու Լիտվան։ Յուրաքանչյուր լիտվացուն բաժին էր հասնում մոտավորապես 997 ռուբլի, այն դեպքում, երբ յուրաքանչյուր ՌԽՖՍՀ բնակչի համար այս ցուցանիշն ընդհանրապես բացասական էր` -209 ռուբլի։

 Как распределялись средства на одного гражданина СССР из общего союзного боджета - Sputnik Армения

Հանրապետություններում աշխատավարձերի մակարդակն ու սոցվճարները ևս խիստ տարբեր էին։ Վերլուծելու համար որպես օրինակ վերցնենք 1986 թվականի միութենական հանրապետությունների աշխատավորների և ծառայողների միջին աշխատավարձերը (տվյալները ներկայացված են «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսությունը 70 տարվա ընթացքում» ամենամյա վիճակագրական հոբելյանական պարբերականում, որոնք 1987 թ. պատրաստել է ԽՍՀՄ վիճակագրության պետական կոմիտեն - Sputnik)։

Եթե Էստոնիայում աշխատավորի միջին աշխատավարձը կազմում էր 221 ռուբլի, ապա նույնպիսի աշխատավորը Ղրղզստանում ստանում էր 166 ռուբլի։ Եթե աշխատավարձի տվյալները 2021 թվականի դոլարային համարժեքով ներկայացնենք (1 դոլարն արժեր0,75 ռուբլի, իսկ հաշվի առնելով գնաճը՝ 1986 թվականի 1 դոլարն այսօր հավասարազոր է 2,54 դոլարի - Sputnik), ապա էստոնացի աշխատավորը ստանում էր 746 դոլար այն դեպքում, իսկ ղրղզ աշխատավորը` 562 դոլար (ի դեպ, այդ երկրի ներկայիս միջին աշխատավարձից ավելի շատ)։

Sputnik Արմենիա

 

Галерея (3 фото)