2021-12-28 17:34
Լրատվական գործակալություններ
Հայաստանում կստուգվի կուսակցությունների ղեկավար մարմինների գործունեությունը և ունեցվածքը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կստուգի կուսակցությունների գործունեության մասին հաշվետվությունը։ Այս մասին դեկտեմբերի 28-ի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։
Նա հավելեց, որ կներդրվի նաև կուսակցության ղեկավար մարմինների անդամների ունեցվածքի հայտարարագրման համակարգը։
Նույն հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն էլ հայտնեց, որ անցնող տարում ստուգվել է պետական պաշտոնի համար դիմած 103 անձի բարեվարքությունը։
«Ստացվել է ութ բացասական եզրակացություն։ Երկու անձ, ովքեր ստացել են բացասական կարծիք, նշանակվել են դատավորների կողմից»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։