2021-12-28 19:11
Լրատվական գործակալություններ
«Հայաստանը» քննարկել է ԱԺ նստաշրջանի անելիքները. Քոչարյանի գլխավորությամբ նիստ է եղել
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այսօր նիստ է անցկացրել, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան գրառումից։
Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները։ Բացի այդ, քննարկվել են 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաև խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։