«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԵՑ ՄԻ ՇԱՐՔ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով։
Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները». Ընդհանուր առմամբ, ամանորյա միջոցարումներին մասնակցել է նշված մարզերից և սահմանամերձ համայնքներից ավելի քան 3000 երեխա ։
«Ամանորյա տոների լայնամասշտաբ տոնակատարությունները Գեոպրոմայնինգ-ի համար բազմամյա բարի ավանդույթ են դարձել։ Ամեն տարի՝ 15 տարի շարունակ, Ընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միջոցառումներ է կազմակերպում: Մենք կարևոր ենք համարում երեխաներին նվիրել թեմատիկ և նպատակաուղղված նվերներ, որոնք կնպաստեն աճող սերնդի զարգացմանը։ Մենք ընտրում ենք ինտելեկտուալ խաղեր։ Արդեն երկար տարիներ առաջատար հրատարակչությունների հետ մշակում ենք գիտա-հանրամատչելի գրքեր, կազմակերպում արտասահմանյան դասական գրողների, ուսուցողական գրականության թարգմանություններ, որոնք էլ նվիրում ենք երեխաներին»,- նշեց «Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001թվականին։ «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր։