«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ»-Ը ՏՈՆ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը «Շտապեք նվիրել բարություն» բարեգործական ակցիայի շրջանակում ավանդական ամանորյա տոն կազմակերպեց Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժում անցնող երեխաների համար։
Տոնական հարուստ ծրագրի շրջանակում կազմակերպվել էր ներկայացում հեքիաթների հերոսների, աճպարարների և վարժեցված կենդանիների մասնակցությամբ, ինչպես նաև գունեղ լուսային շոու: Ձմեռ պապը և Սուրբ Ծննդյան էլֆերը երեխաներին նվիրեցին ոչ միայն տոնական տորթ, թխվածքաբլիթներից պատրաստված տնակ և քաղցրավենիքներ, այլև նվերներ՝ «Շելկունչիկ» և «Կարապի լիճ» երաժշտական ալբոմների տեսքով։ Երեխաները մասնակցեցին նաև «Խնամում ենք փետրավոր ընկերներին» վարպետության դասին, որի ընթացքում երեխաները ներկեցին թռչունների համար պատրաստված թռչնանոցները։
«Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյան. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հետ համագործակցում ենք մի քանի տարի, և նրա աջակցության շնորհիվ հիմնադրամը մի շարք հաջող ծրագրեր է իրականացնում ուռուցքաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժման և աջակցության ոլորտում։ Մեր համատեղ աշխատանքի արդյունքը երեխաների և նրանց ծնողների հազարավոր ժպիտներն են, հիվանդների արդյունավետ բուժումն ու առողջացումը, ինչի համար Հիմնադրամը երախտապարտ է իր բոլոր նվիրատուներին»։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան. «Օրերս կայացած բարեգործական երեկոյին մենք հաստատեցինք մեր ընկերության շարունակական մասնակցությունը «Ժպիտների քաղաք» հիմնադրամին աջակցելու գործում, հատկապես հիմնադրամի՝ երեխաների բուժմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի առումով։ Մենք վստահ ենք, որ երիտասարդ սերնդի առողջության և կրթության մեջ կատարված ներդրումները կդառնան մեր ընդհանուր հաջողության գրավականը: Շնորհավոր մեր բոլոր երեխաների և մեծերի Ամանորը։ Թող տոնը բոլորիս բերի խաղաղություն, լավատեսություն և բարօրություն»։
Երիտասարդ սերնդի հետ աշխատանքը ընկերության սոցիալական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ Կրթությունը, ժամանցը, հանգիստը, երիտասարդ սերնդի համար սպորտային օբյեկտների կառուցումը այն ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է, որով զբաղվում է ընկերությունը։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001 թվականին: «ԳեոՊրոՄայնինգ»-ը արտադրում է ոսկի՝ Դորե ձուլակտորների տեսքով և պղնձի, մոլիբդենի և անտիմոնի խտանյութեր: