2021-12-30 14:18
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանն Իրան է արտահանձնում ավելի քան 20 բանտարկյալի
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Իրան արտահանձնել 21 իրանցի բանտարկյալների, այդ թվում՝ երեք կնոջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին, փոխանցում է Tasnim-ը։
Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանում բանտարկված Իրանի քաղաքացիները մոտ օրերս տուն կուղարկվեն։
Մուսավիի խոսքով՝ արտահանձնման որոշումն Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի՝ Բաքու կատարած «բեղմնավոր այցի» արդյունքն է։
Վերջին տարիներին Իրանը և Ադրբեջանը մի քանի անգամ արտահանձնել են մի շարք բանտարկյալների՝ որպես երկու երկրների միջև սերտ դիվանագիտական հարաբերությունների վկայություն, տեղեկացնում է News.am-ը։