Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱՆՑՅԱԼ ԴԱՐ

Հայաստանն ու հայ ժողովրդին փորձում են վերադարձնել անցյալ դար: Այս մասին դեկտեմբերի 30-ին «Հայելի» մամուլի կենտրոնին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարի խոսքով՝ երկիրն այժմ ղեկավարում է մարդ, ով ամեն կերպ առաջ է մղում թուրքական շահերը։

«Այդ մարդու որոշումները և նրա վարած քաղաքականությունը Հայաստանը Թուրքիայի դե ֆակտո վասալն են դարձնում։ Այն թեզերը, որոնք ձևակերպեց և առաջ քաշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսի ժամանակ, նույնիսկ ադրբեջանական դիվանագիտությունը չի կարողացել ձևավորել նախորդ 30 տարիների ընթացքում։ Այսինքն՝ նույնիսկ ադրբեջանցի դիվանագետներին չի հաջողվել նման բացատրություն տալ բանակցային ողջ գործընթացի և դրա որոշ կետերի վերաբերյալ։ Սա, հավանաբար, պայմանավորված էր այն մտավախությամբ, որ իրենց մտքերը կարող էին պարզունակ, հիմար և դատարկ թվալ: Ադրբեջանցի դիվանագետներն անհանգստանում էին, որ դրանք կարող են ծաղրի առարկայի վերածվել»,- պարզաբանեց Ղազարյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին ներկայացուցիչը նշեց, որ կրթված մարդիկ, նույնիսկ` բուն Ադրբեջանում, չեն շտապում խոսել այն մասին, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի մաս դառնալ, հատկապես երբ խոսքը միջազգային հարթակների մասին է:

«Բայց այն մարդիկ, ովքեր չունեն կրթություն, փորձ, հեղինակություն, ոչնչով չսահմանափակված, անպատասխանատու, հիմար, անպիտան մարդիկ կարող են իրենց նման բան թույլ տալ։ Հասարակության համար ամենավտանգավորը պատասխանատվության զգացումից զուրկ պաշտոնյան է: Նա կարող է ինչ ասես դուրս տալ` ցանկացած միտք, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, «այդպիսի մարդկանց լեզվի տակ ոսկոր չկա»,- ասաց Ղազարյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության ղեկավարի սկանդալային հայտարարությունները։

News.am