Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց փոքր հայրենիք և Երևանը չի վիճարկի նրանց` Ղարաբաղում ապրելու իրավունքը։
«Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մասնավորապես, 7-րդ կետն ուղիղ մեջբերում է. «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո։ Ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Զախարովան, տեղեկացնում է News.am-ը ։