90 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 90-ով և դարձել 345126: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3429 մարդ, կատարվել է 2581573 (+4036) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332201-ը (+203): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7986 է։