Մանդատից հրաժարված ՔՊ–ական պատգամավորները նոր պաշտոն կստանան. ԶԼՄ

Պատգամավորական մանդատից հրաժարված Սերգեյ Մովսիսյանն ու Սեդրակ Թևոնյանը նոր պաշտոններ կստանան։ Տեղեկությունը հայտնում է armlur.am–ը։

Ըստ լրատվամիջոցի` Մովսիսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, իսկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ:

Այսպիսով, Սեդրակ Թևոնյանը կփոխարինի հորը՝ Արարատի ներկայիս մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:

Ռազմիկ Թևոնյանն անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին հրաժարվել էր մարզպետի պաշտոնից, բայց մի քանի օր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը: