2021 ԹՎԱԿԱՆԸ ՀԿԵ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԱՆԿՄԱՄԲ և ՈՒՂևՈՐՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԱՃՈՎ

2021 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից:

ԸՆԴ ՈՐՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ փոխադրվել է 400 հազար տոննայից մի փոքր ավելին, ինչը 17 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից, ներմուծման հաղորդակցությունում՝ 646,5 հազար տոննա (4,4 տոկոս անկում), և տեղական հաղորդակցությունում՝ 2 մլն տոննա (2,7 տոկոս աճ):

2021 թվականին ՀԿԵ գնացքներով փոխադրվել է 436 հազար ուղևոր, ինչը 43 տոկոսով ավելի է 2020 թվականի ցուցանիշից: Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 19,5 հազար ուղևոր, տեղական հաղորդակցությունում՝ 416,5 հազար: Ուղևորների թվի զգալի աճը պայմանավորված է 2020 թվականի ցածր վիճակագրական բազայով COVID-19 համաճարակի սահմանափակումների պատճառով: