129 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 129-ով և դարձել 345 255: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 մարդ, կատարվել է 2 586 737 (+5164) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 304-ը (+102): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7989 է։