2022-01-05 17:38
Լրատվական գործակալություններ
Տոկաևը Նազարբաևին կփոխարինի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ ինքը Նուրսուլթան Նազարբաևին փոխարինելու է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում:
Նա պաշտոնը ստանձնում է այսօրվանից։ Տոկաևի խոսքով ՝ ԱԽ-ն կոշտ է գործելու։
Բացի այդ, Տոկաևը հայտնել է, որ չի լքի Նուր-Սուլթանը։«Ես կլինեմ մայրաքաղաքում», - ասել է նախագահը:
Այսպիսով, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հերքել է Ղազախստանից փախչելու մասին լուրերը: