Հունվարի 6-ին Ալմաթիում տեղի կունենա քաղաքի լայնածավալ մաքրում անկարգություններ հրահրողներից

Հունվարի 6-ին Ալմաթիում տեղի կունենա քաղաքի լայնածավալ մաքրում անկարգություններ հրահրողներից, հաղորդում է KazTAG Telegram ալիքը։

Ալմաթիում կատաղի կրակահերթ է ընթանում, հաղորդում է Sputnik Ղազախստանը։

Ըստ ականատեսների՝ ցուցարարները զինված են՝ այժմ ոչ թե մահակներով ու քարերով, այլ ավտոմատներով։

Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է ընթանում։

Ավելի վաղ ղազախական լրատվամիջոցները հայտնել են, որ Ալմաթիի օդանավակայանի ազատագրման ժամանակ Ղազախստանի պաշտպանության նախարարության երկու դեսանտային է զոհվել։ Sputnik Ղազախստանը պաշտոնական աղբյուրներից փորձում է ճշտել տեղեկատվության իսկությունը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորել է դուրս չգալ փողոց։

Ժամը 23.00-ից 07.00 Ալմաթիում պարետային ժամ է հայտարարվել։

News.am