2022-01-06 12:36
Լրատվական գործակալություններ
134 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով և դարձել 345 389: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 մարդ (-24), կատարվել է 2 590 957 (+4220) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 458-ը (+154): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ։