2022-01-07 09:30
Լրատվական գործակալություններ
Զասը նշել է, թե Ղազախստանում ՀԱՊԿ քանի խաղաղապահ կտեղակայվի ու որքան ժամկետով
ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի՝ Ղազախստանում գտնվելու ժամկետը կախված է իրավիճակից ու հանրապետության ղեկավարության որոշումից։ Խաղաղապահ առաքելության ավարտին զորքերը դուրս կբերվեն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման մեջ նշված է՝ «ոչ երկար ժամանակով»։ Դա օրեր թե շաբաթներ կլինj՝ կախված է իրավիճակից, ու իհարկե, Ղազախստանի իշխանությունների դիրքորոշումից»,-հայտարարել է Զասը։
Նա հայտնել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թիվը կլինի մոտ 2500, որը հարկ եղած դեպքում կավելացվի։