129 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 129-ով և դարձել 345 518: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3422 մարդ, կատարվել է 2 594 856 (+3899) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 588–ը (+130): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7997 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել է 1511–ի։