2022-01-07 14:01
Լրատվական գործակալություններ
0
Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու. ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Արմենպրես»-ին մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:
Հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետեւանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Նրա խոսքով՝ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։
Հարցմանն ի պատասխան, թե արդյոք ՀՀ կառավարությունը մտադիր է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին, Հունանյանն ասել է, որ այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։
News.am