Սի Ցզինպին. Չինաստանը ցանկանում է հնարավորինս անհրաժեշտ աջակցություն

Բարի դրացի եւ բազմակողմանի հավերժական ռազմավարական գործընկեր լինելով՝ Չինաստանը ցանկանում է հնարավորինս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ղազախական կողմին եւ օգնել նրան հաղթահարելու ծանր շրջանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին հղած բանավոր ուղերձում ասել է  Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Ղազախստանում վերջին իրադարձությունների հետ կապված, տեղեկացնում է Սինհուան։

Իր բանավոր ուղերձում Սի Ցզինպինը անկեղծ ցավակցություններ է հայտնել զգալի թվով զոհերի, փչացված գույքի համար՝ Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով։

Սի Ցզինպինը ընդգծել է, որ չինական կողմը վճռականորեն դեմ է Ղազախստանում կայունության խափանմանը որեւէ ուժի կողմից եւ երկրի անվտանգության սպառնալիքին, Ղազախստանի ժողովրդի խաղաղ կյանքի խափանմանը որեւէ ուժի կողմից, որեւէ արտաքին ուժի չարամիտ մտադրությունից՝ ուղղված Ղազախստանում անկարգությունների կազմակերպմանը, «գունավոր հեղափոխություն» սադրելուն, ինչպես նաեւ չին-ղազախական բարեկամության խափանման փորձերին եւ երկու երկրների համագործակցությանը խոչընդոտելուն։

«Անկախ որեւէ ռիսկից եւ մարտահրավերից՝ Չինաստանը մնում է Ղազախստանի վստահության արժանի բարեկամը եւ հուսալի գործընկերը, եւ չինացի ժողովուրդը միշտ կանգնած կլինի ղազախ ժողովրդի կողմում»,- նշել է Չինաստանի նախագահը։

Նշենք, որ ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրադարձությունները Ղազախստանում երկրի ներքին գործն են։

News.am