Ֆրանսիան հայտարարել է առաջընթացի մասին Իրանի հետ միջուկային բանակցություններում

Իրանի հետ միջուկային բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել, չնայած ժամանակն ավելի ու ավելի քիչ է մնում, ուրբաթ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը, տեղեկացնում է Reuters-ը։

«Ես առաջվա պես համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել համաձայնության։ Բայց ժամանակն անցնում է»,- ասել է լը Դրիանը BFM TV-ի եւ RMC-ռադիոյի հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի բանակցությունները համեստ առաջընթաց են ունեցել, եւ որ ԱՄՆ-ը հույս ունի զարգացնել այն։

Հիշեցնենք, որ  2015թ. Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի համաձայն՝ Թեհրանից հանվել էին պատժամիջոցները նրա ատոմային գործունեության սահմանափակման դիմաց, բայց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց գործարքից 2018թ.՝ պաշտոնն ստանձնելուց մեկ տարի անց։

News.am