2022-01-08 09:51
Լրատվական գործակալություններ
0
ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏԸ ՀԱՊԿ-ՈՒՄ ԿՈՐՑՐԵՑ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՎԱՆԱՎՈՐԻՆ. ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ
Բաքվի բռնապետը՝ ի դեմս Նուրսուլթան Նազարբաևի, կորցնում է ՀԱՊԿ-ում իր լավագույն հովանավորին: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղազախստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։
Ոչ պաշտոնական, հանրային և լրատվական խողովակներով Ադրբեջանը հասցրել է իր դժգոհությունն արտահայտել Ղազախստանում ընթացող զարգացումներում ՀԱՊԿ-ի միջամտության վերաբերյալ։
«Ադրբեջանն իրեն համարում է այս ամենից դուրս վիճակում։ Պաշտոնական Բաքուն պետք է արագ (այժմ դա անում են) վերանայի իր քաղաքականությունը Ղազախստանի հետ», - նշեց նախկին դեսպանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում շատ լավ են հասկանում, որ իրենք կարևոր գործընթացներից դուրս են մնում։ Ադրբեջանում խնդիր ունեն ոչ մի դեպքում չկորցնել Ղազախստանը։
Նույն մարտահրավերի առաջ է կանգնած նաև Թուրքիան։