2022-01-08 10:27
Լրատվական գործակալություններ
Թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին` «առանց քաղաքական կողմնակալության»
Թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին` «առանց քաղաքական կողմնակալության»` նշելով, որ վերջին ձյան տեղումներն ու ջրհեղեղները վատթարացրել են ժողովրդի վիճակը, հաղորդում է AFP-ը:
Այն բանից հետո, երբ օգոստոսի կեսերին թալիբները զավթեցին Աֆղանստանը, երկիրը բախվեց ֆինանսական քաոսի, գնաճի ու գործազրկության կտրուկ աճի։
Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադարն ասել է, որ աշխարհը պարտավոր է օգնել:
«Տարբեր վայրերում մարդիկ չունեն սնունդ, կացարան, տաք հագուստ կամ փող: Աշխարհը պետք է աջակցի Աֆղանստանի ժողովրդին առանց որեւէ քաղաքական կողմնակալության եւ կատարի իր հումանիտար պարտավորությունները»,-ասել է Բարադարը:
News.am