195 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195-ով և դարձել 345713: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 մարդ (+27), կատարվել է 2 599 841 (+4985) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 753–ը (+165): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7999 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 1-ով և դարձել 1512։