2022-01-08 14:25
Լրատվական գործակալություններ
Առաջիկա օրերին ՀԱՊԿ ԱԽ–ի գագաթնաժողով կանցկացվի. Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են
Առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Ղազախստանի նախագահը Պուտինին առաջարկել է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։
«Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին», - ասված է հաղորդագրության մեջ ։
Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ։