Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները

Անհայտ անձինք հայտարարել են, որ կպայթեցնեն ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները և պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Երեկ ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին սպառնալիքով նամակներ են ուղարկվել, որ կպայթեցնեն դեսպանատները։ Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել այդ երկրների զորախմբերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ դեսպանատների շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել։