2022-01-10 12:57
Լրատվական գործակալություններ
0
Պուտին. Ղազախստանում կիրառվել են մայդանային տեխնոլոգիաներ
Ղազախստանում կիրառվել են մայդանային տեխնոլոգիաներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ակտիվորեն օգտագործվում էին մայդանային տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են լավ կազմակերպված և լավ վերահսկվող գրոհայինների խմբեր, որոնք պատրաստվել են արտերկրի ահաբեկչական ճամբարներում», - ասել է Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում։