2022-01-11 11:46
Լրատվական գործակալություններ
Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետ
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Ալիխան Սմաիլովին նշանակել է Ղազախստանի վարչապետ, հայտնում է Tengrinews.kz-ն։
Խորհրդարանը միաձայն հաստատել է Ալիխան Սմաիլովին Ղազախստանի վարչապետի պաշտոնում։
Նախկին վարչապետ Ասկար Մամինը եւ նրա կառավարությունը հրաժարական էին տվել հունվարի 5-ին երկրում ընթացող բողոքի ցույցերի եւ անկարգությունների ֆոնին: Սմաիլովը վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am