Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում. վիրավոր ունենք

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուրեր Հայաստանից - NEWS.am