ՀԾԿՀ–ն գազի սակագնի վերանայման հայտ է ստացել «Գազպրոմ Արմենիայից»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից երեկ գազի սակագնի վերանայման հայտ է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

«Մինչև ապրիլի 1-ը հանձնաժողովը համալիր ուսումնասիրություններ կիրականացնի, իսկ վերջնական գնի առնչությամբ դռնբաց նիստ կհրավիրվի և որոշում կկայացվի»,–ասաց Ազիզյանը։

Հարցին, թե սակագնի փոփոխության ի՞նչ թվի մասին է խոսքը` Ազիզյանը պատասխանեց, որ դա ցույց կտա ուսումնասիրությունը. «Գազի գինը պետք է որոշվի հաշվի առնելով կալորիայի փոփոխությունը, ինչպես նաև ներդրումների մասով և ընկերության ծախսային հոդվածների ուսումնասիրության արդյունքները նկատի ունենալով»։