2022-01-14 16:28
Լրատվական գործակալություններ
Ռուբինյանը մինչ թուրք բանագնացին հանդիպելը խոսել է Անդրեյ Ռուդենկոյի հետ
Հունվարի 14-ին, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ, տեղեկացնում է Panorama.am-ը: