2022-01-14 16:34
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանակգնացների առաջին հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է 1.5 ժամ։
«Մոսկվայում հայ-թուրքական բանակցությունները, որոնք առաջինն էին վերջին 13 տարվա ընթացքում, ավարտվել են»,-գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, տեղեկացնում է Panorama.am-ը։