2022-01-14 16:48
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ․ Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը կայացել է կառուցողական մթնոլորտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ–ի` երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։