Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԹԱՔՈՒՆ ԵՆ ՊԱՀՎԵԼՈՒ

Քիչ առաջ ազդարարվել է, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս գործընթացի կործանարար ռիսկերի շատ է խոսվել։

Ըսկ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրության հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստերի կարևոր տարբերությունը միայն ընգծում է այն փաստը, որ այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու։

Դատեք ինքներդ»,-գրել է Աշոտյանն ու հրապարակել հայերեն, անգլերեն ու ռուսերեն տեքստերը:

News.am

Галерея (4 фото)