293 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 347 377

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 273-ով և դարձել 347 377: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 326 մարդ (+184), կատարվել է 2 636 398 թեստավորում (+5 342), առողջացել են վարակվածներից 333 518-ը (+106): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8 018 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել, այն 1 515 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։