Wizz Air-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:

Ըստ հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել հունվարի 14-ին: