Ագնեսա Խամոյան․ Մենք ականատես ենք լինում «ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ» երկրորդ արարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության ընդամենը հարցերից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

 

 

«Մենք առավոտից փորձում ենք պարզել, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունը խոսում էր ամենաթափանցիկը լինելու մասին, Փաշինյանը Հանրապետության Հրապարակը հայտարարել էր ագորա: Այս պայմաններում շատ կարևոր գործընթաց են թաքցնում հայ հանրությունից: Մենք ունենք դառը փորձ, որ զրո կետից եմ սկսել, ինչ ուզեմ, կբանակցեմ, հիմա կարծես թե երկրորդ արարին ենք ականատես լինում»,-ասաց նա, տեղեկացնում է Yerevan.Today-ը: