Դավթյանի գլխավորությամբ քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Նա ընդգծել է, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում զորքերում կարգապահության վիճակի բարելավման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա: