Գուտերեշ. Աշխարհը պետք է բոլորին պատվաստի Covid-19-ի դեմ, որպեսզի ապահովի համավարակի ավարտը

Աշխարհը պետք է բոլորին պատվաստի Covid-19-ի դեմ, որպեսզի ապահովի համավարակի ավարտը։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է Reuters-ը։

«Վերջին երկու տարիները ցույց տվեցին մի պարզ, բայց դաժան ճշմարտություն՝ եթե մենք որևէ մեկին թողնենք, մենք բոլորին կթողնենք»,- ասել է նա: «Եթե մենք չկարողանանք պատվաստել յուրաքանչյուր մարդու, կլինեն նոր տարբերակներ, որոնք կտարածվեն սահմաններով և ամբողջովին կկանգնեցնեն առօրյա կյանքն ու տնտեսությունը»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «արդարացիորեն հակազդի համավարակին»։

Նա նշել է, որ անցած աշնանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի բնակչության 40 տոկոսին մինչև 2021 թվականի վերջը և 70 տոկոսին մինչև այս տարվա կեսը պատվաստելու ռազմավարություն: «Մենք հեռու ենք այդ նպատակներից»,- ասել է Գուտերեշը։ «Բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումների մակարդակը, համոթ մեզ, յոթ անգամ ավելի բարձր է, քան աֆրիկյան երկրներում: Մեզ հիմա պետք է արդարություն պատվաստանյութերի հանդեպ»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am։

Գուտերեշը նշել է, որ դեղագործական ընկերությունները պետք է «համերաշխ լինեն զարգացող երկրների հետ՝ կիսելով լիցենզիաները, նոուհաուները և տեխնոլոգիաները, որպեսզի մենք բոլորս կարողանանք ելք գտնել այս համավարակից»: