Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ-ԻՑ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՌԴ-Ն Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը, ըստ էության, արձագանքել է օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված հայտարարություններին։

Ալիևը նշել էր, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված է։

ՌԴ դիվանագետը նշել է, որ իր երկիրը մտահոգված է այն հանգամանքով, որ համանախագահները չեն կարողանում Ղարաբաղ այցելել։

Լուկաշևիչի խոսքերով, համանախագահներին մինչև այժմ չի հաջողվել այցելել Ղարաբաղ, ծանոթանալ ստեղծված իրավիճակին և նախանշել կոնկրետ քայլեր առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

Հայաստանից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում, ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը։

Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի։

Yerevan Today