360 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 348 145

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360-ով և դարձել 348 145: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 891 մարդ (+297), կատարվել է 2 649 525 թեստավորում (+4 597), առողջացել են վարակվածներից 333 716-ը (+61): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8 022 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում չի ավելացել, այն 1 516 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։