Գերությունից վերադարձած Արտյոմ Մանասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված Արտյոմ Մանասյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին News.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Ալեքսան Թումասյանից։

Նա նշեց, որ գործն այս պահին դատախազությունում է, սակայն դատարան ուղարկելու մասին տեղեկություն դեռևս չունեն։

Փաստաբանի խոսքով՝ Արտյոմ Մանասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական ծառայության կանոնները խախտելու համար) հատկանիշներով։