Ադրբեջանը կարգելի օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված

Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված։

«Այս փուլում Ղարաբաղ կարող են մեկնել միայն Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով այցելուներին չի թույլատրվի գիշերել։ «Քաղաքացիները կկարողանան մի քանի ժամ անցկացնել նշանակման վայրում»,-ասել է նա՝ նշելով, որ ապագայում կարող են կազմակերպվել զբոսաշրջային ուղևորություններ օտարերկրյա քաղաքացիների համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի իշխանությունները ավտոբուսային երթուղիներ են բացում դեպի օկուպացված հայկական Շուշի քաղաք, տեղեկացնում է News.am։