Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՅՍՊԻՍԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ

Այսպիսի խայտառակ խորհրդարան մենք չենք ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Խորհրարանը պետք է կապ ունենք քո երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հետ այնքանով, որ լինի դրա ներկայացուցչական մարմինը: Այսօրվա խորհրդարանը տեսեք, թե ինչ օրենքներ է քննարկել, ընդունել, դրանք ինչ կապ ունեն մեր երկրի կենսական խնդիրների հետ: Ոչ մի կապ չունեն: Ոնց որ մահամերձ հիվանդին պետք է են վիրաբույժներ, մենք բերենք ատամնաբույժին, ասենք՝ բուժի: Ընդդիմությունն այդ գոյություն չունեցող, արհեստական օրակարգերի մեջ փորձում է անընդհատ ուշադրությունը վերադարձնել կենսական հարցերի վրա: Սրանք հենց տեսնում են, որ կենսական հարցերին ուշադրության վերադարձ կա, հրահրում են դեբոշ, ոճը գտել են»,-ասաց նա:

News.am